Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարմարե» մաֆին՝ նարնջով եւ շոկոլադով

Ապրիլ 03,2016 12:30

Հեշտ եւ արագ պատրաստվող, գեղեցիկ եւ շատ համեղ այս մաֆինները իսկական փրկություն կարող են լինել, եթե ժամանակ չունեք ավելի ժամանակատար աղանդեր պատրաստելու համար:

Անհրաժեշտ մթերքները

Ձու- 5 հատ

Շաքարավազ-3/4 բաժակ

Կարագ կամ հալած յուղ- 150 գրամ

Ալյուր-2-2,5 բաժակ

Կաթ-3/4-1 բաժակ

Սոդա- 1 թեյի գդալ

Աղ-մի պտղունց

Նարինջ- 1 հատ

Կակաոյի փոշի-3 ճաշի գդալ

Շոկոլադի սալիկ-50 գրամ

Պատրաստման եղանակը

Ձուն եւ շաքարավազը միասին լավ հարեք, ավելացրեք հալած կարագը կամ յուղը, շարունակել հարել, ավելացրեք կաթը: Ապա միանգամից ավելացրեք չոր բաղադրիչները՝ աղը, սոդան եւ ալյուրը, խառնեք: Պետք է դառնա բավականին թույլ խմոր՝ մածունի խտության: Եթե պինդ է, մի քիչ էլ կաթ ավելացրեք, եւ հակառակը, եթե շատ թույլ է, ալյուրն ավելացրեք:

keqs1

Խմորը բաժանեք երկու մասի: Մի մասին ավելացրեք կակաոն ու լավ խառնեք: Իսկ մյուս մասին ավելացրեք մեկ նարնջի քերած կեղեւը եւ հյութը, նորից լավ հարեք: Եթե զգաք, որ նարնջով խմորը շատ թույլ է, մի փոքր ալյուր ավելացրեք:

Կեքսի համար նախատեսված ջեռոցի ամանի մեջ տեղավորեք մաֆինների թղթե ֆորմաները: Յուրաքանչյուր ձեւաթղթի մեջ լցրեք մեկական գդալ կակաոյով խմոր, ապա՝ նարնջով խմոր, ամենավերջում՝ կրկին կես գդալ սեւ խմոր: Կարող եք, բնականաբար, հերթականությունը փոխել:

keqs-2

Շոկոլադի սալիկը կտրատեք, յուրաքանչյուր մաֆինի մեջ մի կտոր շոկոլադ մտցրեք:

keqs3 keqs4 keqs5

Մաֆինները եփեք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե: Փայտե չոփիկով փորձեք դրանց պատրաստ լինելը՝ եթե փայտիկը չոր դուրս գա, ուրեմն պատրաստ է, չթողնեք շատ մնա ջեռոցում, որպեսզի չչորանա: Ուշադիր եղեք, որ չոփիկը մտցնեք խմորի այն հատվածը, որտեղ շոկոլադ չեք դրել:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Հ.Գ.– Ի դեպ, մաֆինների եւ կեքսերի տարբերություններից մեկի, թերեւս, ամենագլխավորի մասին. կեքսերի բաղադրության մեջ կաթ չի նախատեսվում, կեքսն ավելի չոր խմորեղեն է, մաֆինն անհամեմատ նուրբ եւ փափուկ է:

 

«Առավոտ» օրաթերթ
02.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930