Այս պահին էլ Շիրակի մարզի ԵԿՄ կառույց մարդկանց հոսքը չի դադարում. վերջիններս շարունակում են զինվորագրվել առաջնագիծ մեկնելու համար: Շիրակի մարզի ԵԿՄ կառույցի պատասխանատու Յուրա Ալեքսանյանը Aravot.am-ին փոխանցեց, որ իրենց հետ կապ են հաստատել Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի ԵԿՄ-ականները (ԵԿՄ-ն կառույցներ ունի Ռուսաստանի այս քաղաքներում) ու հայտնել, որ հենց վաղը հետ են վերադառնում հայրենիք՝ 1-ին գիծ մեկնելու համար: Նրանք, ի դեպ, մեծ թիվ են կազմում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ