ՀՅԴ անդամ, Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանն իր ՖԲ էջում տեղեկացրել է.
Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբը զորականչ է հայտարարել մարտական բովով անցած «Շուշիի առանձնակի գումարտակի» և այլ ջոկատներում մարտնչած ընկերներին՝ մարտական ստորաբաժանումներ կազմելու և պաշտպանության նախարարի հրամանով մարտական գործողությունների վայրեր մեկնելու, մեր երիտասարդ զինվորների կողքին Հայրենիքի սահմանները պաշտպանելու համար: