Ինչպես «Ինտերֆաքս»-ին հաղորդել են Լեռնային Ղարաբաղի ուժային կառույցների իրենց աղբյուրները՝ ադրբեջանական զորքերի մի ստորաբաժանում,որի կազմում կար 5 տանկ, հայտնվել է շրջափակման մեջ:
«Մեր բանակի հմուտ գործողությունների շնորհիվ՝ Մարտակերտում, հյուսիս-արեւելյան շրջանում, առաջացավ «թաս», որի մեջ հայտնվեց ադրբեջանական զինուժի այդ ստորաբաժանումը՝ հինգ տանկերով: Այժմ միջոցներ են ձեռնարկվում դրանք գերեվարելու կամ ոչնչացնելու ուղղությամբ», – հայտնել է աղբյուրը:
Նույն տեղեկությունը հրապարակել է նաեւ Voskanapat.info կայքը, որը նաեւ գրել է, որ ղարաբաղյան զինված ուժերի ստորաբաժանումները միջոցներ են ձեռնարկել Ջաբրայիլի շրջանում ադրբեջանցիների կողմից գրավված դիրքերը վերադարձնելու ուղղությամբ: