Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում լարված իրավիճակի մասին հայտարարություն է տարածել Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը։ Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Բելառուսի արտաքին գերատեսչության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը, խուսափել գործողություններից, որոնք կնպաստեն իրավիճակի հետագա լարմանը և մարդկային զոհերի աճին»։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պաշտոնական Մինսկը հույս ունի, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, հենվելով Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ երկրների վրա, կօգտագործի իր հեղինակությունն ու ազդեցությունը՝ իրավիճակի կառավարելիությունը վերականգնելու և բանակցությունների սեղանի շուրջ հակամարտության լուծումը գտնելու համար։
Տեղեկացնենք նաև, որ ԼՂՀ հակամարտության շփման գոտում կտրուկ սրված իրավիճակի մասին հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Տարածված հայտարարությունով թուրքերը քննադատում են Հայաստանին՝ Ադրբեջանի ուղղությամբ հարձակվողական գործողություններ կազմակերպելու համար, որոնց հետևանքով տուժել են նաև քաղաքացիականներ։
Կարդացեք նաև
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ այսօր Թուրքիայի նախագահը, վարչապետն ու պաշտպանության նախարարը հեռախոսազրույց են ունեցել ադրբեջանցի իրենց գործընկերների հետ, որի ժամանակ ցավակցել են ադրբեջանցի զինվորների զոհվելու կապակցությամբ։