Տղամարդիկ վստահեցնում են, թե կամավոր են մեկնում
Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում՝ մշակույթի պալատի դիմաց, հավաքվել են մի քանի հարյուր տղամարդիկ: Իրենց իսկ խոսքերով՝ նրանք որպես կամավոր պատրաստվում են մեկնել առաջին գիծ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առավոտից մի խումբ կամավորներ հավաքվել էին նույն այդ հրապարակում՝ Ազատամարտիկների միության շենքի դիմաց եւ հերթագրվում էին առաջին գիծ մեկնելու համար:
Կարդացեք նաև
Տղամադրիկ վստահեցնում են, թե կամավոր են մեկնում, սակայն ոմանց ձեռքին նկատեցինք ուղեգրեր: Նրանք նշեցին, որ չգիտեն, թե ուր են մեկնում եւ իրենց չի էլ հետաքրքրում կոնկրետ վայրը: Մշակույթի տան կողքին 4-5 միկրոավտոբուսներ են, որոնք պատրաստ են հավաքվածներին համապատասխան վայրը հասցնել:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Ստեփանակերտ