Լրահոս
Օրվա լրահոսը

Թշնամուն պատժելու համար ոտքի են կանգնել շիրակցի երիտասարդները

Ապրիլ 02,2016 21:51

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարվածությունը ոտքի է հանել Շիրակի մարզի բնակչությանը. կռված ազատամարտիկներից բացի, այստեղ մեծ թվով երիտասարդներ ԵԿՄ գրասենյակից չեն հեռանում՝ պարտադրելով գրանցել իրենց տվյալները Ղարաբաղ մեկնելու համար: Շիրակի մարզի ԵԿՄ կառույցում պատրաստ սպասում են հրահանգի Ղարաբաղ մեկնելու համար:IMG_2697

Կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Գիտեք, ԵԿՄ-ի համար սա նորություն չէ, առաջին գիծ մեկնել են, մեկնում են ու մեկնելու են: Մշտապես գնում ենք, մեր զինվորի կողքին ենք լինում, մենք երկու օր առաջ ենք եկել, տեղեկատվությանը տիրապետում ենք, այսօր արձագանքը մի քիչ ավելի մեծ էր, ու տղաներն ինքնաբուխ հավաքվեցին: Մեր վարչության նախագահն արդեն հայտարարություն է արել, գիտեք, սպասում ենք հրամանի: Թուրքը նույն վախկոտն է, ուղղակի անընդմեջ պիտի պատժենք, որ տեղում մնա: Մարտական դիրքերում գտնվող մեր զինվորները մի քանի անգամ ուժեղ են թուրքերից, հերոս տղաներն են, միշտ էլ պատժել են թուրքին, ի՞նչ է եղել, էսօր էլ են պատժում, ոչ մի խնդիր չկա»:

ԵԿՄ կառույցի ղեկավարը հորդորում է բացարձակ ուշադրություն չդարձնել ադրբեջանական կեղծ տեղեկատվությանը, քանի որ հայկական բանակն է տիրապետում դրությանը: Վերջինս ասում է, որ ԵԿՄ-ականներից բացի, այլեւս հնարավոր չէ զսպել իրենց գրասենյակ եկող երիտասարդներին, նրանք էլ են ուզում ազատամարտիկների հետ գնալ ու պատժել թուրքին:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930