Լրահոս
Օրվա լրահոսը

Լարվածությունը սրելու Ադրբեջանի նախաձեռնության դրդապատճառները. քաղաքագետ

Ապրիլ 02,2016 21:43

Ապրիլի 2-ը Ադրբեջանը համարում է Քարվաճառի օկուպացիայի օրը ու պետք էր որեւէ ձեւով իր հասարակությանը կերակրել փոքր հաղթանակներով, ինչը չստացվեց:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանմամբ, Քերի-Ալիեւ հանդիպումը տարօրինակ բնույթ ուներ, որից Ալիեւը չէր կարող հիացմունքով հետ վերադառնալ:

«Ալիեւը Վաշինգտոն մեկնելիս ամեն ինչ արեց, որ նախագահների հանդիպում տեղի չունենա ԱՄՆ նախագահությամբ, մտածում էր՝ իրեն շատ լավ կդիմավորեն, որովհետեւ ազատ է արձակել որոշ քաղբանտարկյալների, ինչի պահանջը ներկայացրել էր ամերիկյան կողմը:

ԱՄՆ-ն Քերի- Ալիեւ հանդիպման ժամանակ հստակ ու ընդգծված ցույց տվեց, որ հակամարտության վերջնական լուծումը հրամայական է, այսինքն` ակնարկեցին, որ Ադրբեջանը պարտավոր է բանակցային սեղանի շուրջ նստել, զբաղվել խնդրի կարգավորմամբ: Ինչը ամենեւին Ալիեւի ծրագրերի մեջ չի մտնում ու չի համապատասխանում նրա մեծացած ախորժակին: Պատահական չէր, որ Ալիեւն իր զայրույթն ու հիասթափությունն այդկերպ արտահայտեց նույնիսկ Բաքու ոտք չդրած»,-Ադրբեջանի սկսած լայնամասշտաբ գործողություններին անդրադառնալով՝ ասաց քաղաքագետը:

Բայց նրա համոզմամբ, այսօրվա իրավիճակին նպաստել է նաեւ այլ գործոն.«Սա թեստ էր նաեւ Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների համար: ՌԴ-ն մանիպուլյացիոն ձեւերով նպաստեց իրավիճակի այսպիսի սրմանը, օրեր առաջ Պուտինը մուննաթ եկավ Ադրբեջանին զենքի մատակարարման հետ կապված: Ադրբեջանը մշտապես նմանատիպ բաների վրա ուշադրություն է դարձնում, երբ ՌԴ-ն զենք է վաճառում կամ խոսում  դրա մասին, Ադրբեջանը դա համարում է որպես ռուս-հայկական հարաբերությունների թունավորման նշան եւ արկածախնդրության դիմելու պատեհ պահ:

Ահա Ալիեւը նաեւ այս հաշվարկով գնաց այս գայթակղությանը, թեպետ ՌԴ-ին պետք էր հայերի ձեռքով խեղճացնել Ադրբեջանին եւ  փորձության ենթարկել Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները: Ադրբեջանին կանգնեցնելով երկընտրանքի առջեւ՝ կամ տարածաշրջան հրավիրելով Թուրքիային,  ինչը վտանգավոր  հետեւանքներով  է հղի հենց Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների համար եւ կամ մեկնել ՌԴ գիրկը, ինչպես օրինակ մեկ տարի առաջ անում էր Հայաստանի հետ, երբ Հայաստանի վրա բաց  թողեց Ադրբեջանին»:

Քաղաքագետի խոսքով, ադրբեջանական սկսած գործողությունները մինի փորձարկում են լայնամասշտաբ պատերազմի. «Այս անգամ տեսանք տարբեր տեսակի զորքերի ներգրավվածություն եւ համատեղ կոորդինացված ավիացիա, տանկերր, հրետանի, ցամաքային ուժեր եւ այլն: Սա իսկապես, լուրջ փորձարկում էր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930