Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն իր մտահոգությունն է արտահայտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակի կապակցությամբ։
Յագլանդի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ես ցնցված և խորապես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առաջացած էսկալացիայի հետևանքով։ Եվրոպայի խորհուրդը կոչ է անում երկու կողմերին դադարեցնել ոչ մի տեղ չտանող անիմաստ արյունահեղությունը, բացառել հետագա բռնությունները և մարդկային կորուստները, որոնց թվում են բազմաթիվ քաղաքացիականներ։ Սա մարդասիրական հրամայական է»։