Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Իրավիճակը լարված է, բայց վերահսկելի»

Ապրիլ 02,2016 21:25

Դավիթ Բաբայանի խոսքերով՝ այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմն առաջինն է սկսել մարտական գործողությունները ապացուցելը հեշտ է.

«Ադրբեջանական կողմը փորձել է մի շարք հատվածներում ճեղքել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերը, որոշ տեղեր հաջողվել է, բայց այնուհետեւ նրանք հետ են շպրտվել՝ տալով կորուստներ»,- ապրիլի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքերով, իրավիճակը լարված է, բայց վերահսկելի. «Ամեն ինչ արվում է, որ պաշտպանվի ե՛ւ մեր անկախությունը, ե՛ւ անվտանգությունը նաեւ մեր պատիվն ու արժանապատվությունը»:

Այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմն առաջինն է սկսել մարտական գործողությունները ապացուցելը,ըստ նրա՝ հեշտ է. «Իհարկե՛, ապացույցներ ներկայացնելու ենք, բայց սպասելու ենք համապատասխան արձագանքի: Դժբախտաբար, արձագանքը պետք է լինի ոչ թե մեղմ, այլ բավականին կոշտ, որովհետեւ երբ ադրբեջանական կողմը խոցել է Արցախի պաշտպանական բանակի ուղղաթիռը, որը որեւէ վտանգ չէր ներկայացնում եւ չէր պատրաստվում մտնել մարտի մեջ, ինչպես արել են այդ երկու խփված ադրբեջանական ուղղաթիռները: Ապացույցները կան, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը որեւէ պատասխանատվություն չի կրել: Այնուամենայնիվ, հուսով ենք, որ այս անգամ իրավիճակը պետք է լինի մի քիչ ուրիշ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930