Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Միջազգային հանրությունը պետք է ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերի»

Ապրիլ 02,2016 21:05

«Միջազգային հանրության զգուշացումը երեւի թե գալիս է նրանից, որ նրանք չեն ուզում վիճակը էլ ավելի վատթարացնել»,- ապրիլի 2-ին պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Բայց կարծում եմ՝ հիմա պահը չէ, արդեն ամոթ է: Երբ որ Ալիեւը համարձակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին անվանել սադրիչներ, սա արդեն ահազանգ է: Այսինքն՝ սադրիչ նա համարում է ոչ միայն համանախագահներին, այլ նաեւ այդ պետություններին, ուրեմն՝ սադրիչ դառնում է ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան՝ երկրներ, որոնք պայքարում են ահաբեկչության դեմ: Հետեւաբար՝ Ալիեւը փորձ է արել շահարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը՝ որպես քրիստոնեական աշխարհի դիրքորոշում մահմեդական երկրի նկատմամբ: Ինչը նույնպես անհեթեթություն է, եւ շատ վտանգավոր հայտարարություն, քանի որ մենք հիմա տեսնում ենք, այդ Իսլամական պետություն կոչված ծայրահեղականները եւ մնացած ծայրահեղ խմբավորումների ներկայացուցիչները ինչպես են փորձում զգացմունքների վրա իրենց ստոր գործունեությունը շարունակել: Հիմա Ադրբեջանը նույն երեւույթը շարունակում է, բնական է, որ սա վտանգավոր է»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Նա համարում է, որ միջազգային հանրությունը պետք է ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերի, որովհետեւ արդեն պատվի եւ արժանապատվության խնդիր է:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930