Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ծնողը քնելուց առաջ երեխայի համար գոնե մեկ հեքիաթ կարդա…

Ապրիլ 02,2016 20:51

1967 թվականից ապրիլի 2-ը նշվում է որպես Մանկական գրքի միջազգային օր՝ ի պատիվ դանիացի արձակագիր, բանաստեղծ, հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի: 1805 թվականի հենց այդ օրն է ծնվել Անդերսենը:

Օրը նշվում է նաև Հայաստանում:

«Մանկական գրքերը պետք է ճաշակ թելադրեն, նպաստեն երեխայի երևակայության զարգացմանը: Հետևաբար՝ ծնողներն ու ուսուցիչները պետք է ուշադիր լինեն գրքի ընտրության և ընթերցանության հարցում երեխաներին ուղղորդելիս»,- «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մանկագիր, թարգմանչուհի Նունե Թորոսյանը:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն Մադլեն Հովսեփյանի համոզմամբ՝ ընթերցանության հանդեպ սերը ծնվում է ընտանիքում. «Եթե ծնողը քնելուց առաջ երեխայի համար գոնե մեկ հեքիաթ կարդա, երեխայի մեջ աստիճանաբար սեր կարթնանա դեպի ընթերցանությունը»,- նշեց Մադլեն Հովսեփյանը:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ՝ այսօրվա դպրոցական դասագրքերում այնպիսի մանկագիրների ստեղծագործություններ են տպագրվում, որոնք տաղանդով չեն փայլում. «Եթե նայենք այսօրվա պատկերին, ապա փուչ «դասականներ» ունենք, որոնք տպագրվում են՝ իրենց թիկունքում ունենալով ծանոթ-բարեկամներ: Նրանց փուչ ու ոչինչ չասող գրականությունն էլ ստիպում են, որ երեխաները կարդան»,- ընդգծեց Ա. Մարտիրոսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անուշ says:

    Ինչի, դու գիրք կարդում ես, Արմեն, որ նման բաներ ես ասում, թե ասում են, լսումես կողքիններիդ?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930