Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. Ադրբեջանի իշխանությունն ինքը դարձրել է պետությունը ահաբեկչական, ֆաշիստական

Ապրիլ 02,2016 20:44

«Կարծում եմ՝ նման աննախադեպ գործողությունները գալիս են նաեւ Ադրբեջանի անճարությունից»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նա նշեց, որ Ադրբեջանի իշխանությունն ինքը դարձրել է պետությունը ահաբեկչական, ֆաշիստական. «Նրանք քարոզում են հայատյացություն, նրանք քարոզում են նացիզմ: Այն, ինչ տեղի էր ունենում Գերմանիայում 30-ական թվականներին, Իտալիայում, Ճապոնիայում, իսկ նման պետությունները լինում են հիվանդ պետություններ: Նման պետությունները, երբ քարոզում են նման ատելություն, բնական է՝ ե՛ւ նորմաներից, ե՛ւ իրականությունից հեռանում են: Իշխող կլանը բավականին բարդ վիճակում է հայտնվել, որովհետեւ այս վերջին տնտեսական ճգնաժամը, նավթի գների անկումը մեծ հարված է հասցրել Ադրբեջանի տնտեսությանը: Իհարկե՛, այս ամենը վտանգ է ներկայացնում նաեւ իշխող կլանի դիրքերը, հետեւաբար՝ պետք է ինչ-որ ձեւով բնակչության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից եւ փորձել նորից շահարկել արտաքին թշնամու կերպարը»:

Նա հավելեց, որ Ադրբեջանը տեսնում է, որ Ղարաբաղի խնդրով, նա չի կարող հաջողություն ունենալ, Ղարաբաղը երբեք չի կարող լինել իր տիրապետության տակ: Դավիթ Բաբայանը առանձնացրեց նաեւ Թուրքիայի բացասական ազդեցությունը, որը, հատկապես երևաց Իլհամ Ալիեւի՝ Թուրքիա այցելության ընթացքում. «Գրկախառն պահվածքը, հակահայկական, հակամարդկային հայտարարությունները ցույց են տվել, որ այս երկու պետությունը՝ նամանավանդ, հաշվի առնելով Թուրքիայի ակտիվ դերակատարությունը ահաբեկիչներին սատարելու գործում լուրջ հիմքեր են տալիս, որ չակերտավոր մեծ եղբայրը հորդորել է կամ ինչ-որ ձեւերով երեւի փորձել է փոքր եղբորը ագրեսիվ դարձնել՝ նրան համոզելով, որպեսզի նա որեւէ բացասական երեւույթից չվախենա կամ չմտահոգվի: Հետեւաբար՝ ունենք այն, ինչ ունենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930