Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմանը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Vesti.ru լրատվական կայքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բորդյուժան, Россия 24 հեռուստատեսությանը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը. «ՀԱՊԿ քարտուղարությունը շատ ուշադիր հետևում է իրավիճակին, որը ծավալվում է շփման գծում։ Գիշերային գործողությունները կարող են հանգեցնել խոշորամասշտաբ կոնֆլիկտի։ Դա ձեռնտու չէ որևէ մեկին, բոլորին անհրաժեշտ է միայն խաղաղություն։ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումը արտահայտվել է բազմիցս. կրակի դադարեցում և Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծում»։
Տեղեկացնենք նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ՊՆ նախարար Սեյրանի Օհանյանի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ԼՂՀ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին վերաբերվող մի շարք հարցեր։
Կարդացեք նաև