Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. Ադրբեջանական նախաձեռնությունը ամբողջովին տապալվել է

Ապրիլ 02,2016 20:36

«Ադրբեջանական զինուժը փորձել է Թալիշի եւ Նոր Սեյսուլանի ուղղությամբ որոշ գրոհներ իրականացնել, բայց ամբողջությամբ տապալվել է նրանց նախաձեռնությունը»,- ապրիլի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նա նշեց, որ ադրբեջանական զոհերի թիվն անցնում է մի քանի տասնյակը, սակայն այդ տեղեկատվությունը թաքցնում են. «Ոչնչացվել են մի քանի դիվերսիոն խմբեր, նաեւ այլ ստորաբաժանումներ են տվել կորուստներ: Երբ որ ետ են շպրտվել այդ ստորաբաժանումները, այնքան մեծ էր խուճապը, որ դա նաեւ փոխանցվել է քաղաքացիական բնակչությանը՝ Արցախի Հանրապետության սահմանամերձ ադրբեջանական շրջաններում սկսվել է կանոնավոր խուճապ եւ բնակչության մասսայական արտահոսք»:

Դավիթ Բաբայանը հայտնեց, որ հայկական կողմը եւս կորուստներ ունի, կան զոհեր, վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է. «Ադրբեջանական կողմը թիրախավորել է դպրոց, ինչը կոպիտ խախտում է համարվում միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնեւյան կոնվենցիաների, որովհետեւ քաղաքացիական նման օբյեկտները՝ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, չեն կարող լինեն լեգիտիմ թիրախ նույնիսկ պատերազմի ժամանակ: Բայց մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ, իսկ ահաբեկիչների համար ո՛չ օրենք, ո՛չ բարոյական նորմաներ գոյություն չունեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Ստեփանակերտ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930