Ադրբեջանի Արտաքին գործերի հատուկ ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը պարզաբանումներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սրված իրավիճակի մասին։ Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Հարևան երկրի ԱԳՆ հատուկ ներկայացուցչի խոսքերով. «Հակամարտության կարգավորման և կայուն խաղաղության հաստատման համար միջազգային հանրությունը, ՄԱԿ ԳԽ ընդունած 4 բանաձևերի հիման վրա, առաջին հերթին պետք է պաշտոնական Երևանից կտրուկ պահանջի բերել հայկական զինված ուժերը Ադրբեջանի տարածքներից»։
Ադրբեջանցի դիվանագետի խոսքերով, այդ երկիրն առավել շահագրգռված է հակամարտության արագ կարգավորմամբ. «Ադրբեջանն ամենից շատն է շահագրգռված հայ-ադրբեջանական հակամարտության արագ կարգավորմամբ։ Գործող ստատուս-քվոն անընդունելի և անկայուն է՝ ինչպես բազմիցս նշել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդները»։
Կարդացեք նաև