Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյան. «ՌԴ-ի համար Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու առիթ է ստեղծվում»

Ապրիլ 02,2016 19:49

«Ադրբեջանի գործողություններում որոշակի պատճառներ կան` ներքին իրավիճակ, նավթի գների անկում: Վաշինգթոնում Ալիեւը դարձավ մարդ, որի հետ բանակցային գործընթացը շարունակելն անհրաժեշտ է, բայց անհասկանալի է, թե ինչ սկզբունքներով: Մինսկի խումբը վստահ է, որ իրավիճակը պետք է կարգավորել խաղաղ ձեւով: Արդյունքում, ունենք իրավիճակի սրում, ինչից հետո` հակահարձակում, Ադրբեջանի կողմից նյութական եւ մարդկային զոհեր: Արդյունքում` Ադրբեջանին նորից պետք է բերել բանակցային սեղանի շուրջ»,-այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը` խոսելով այսօր ղարաբաղաադրբեջանական շփման գոտում իրավիճակի շեշտակի սրման մասին:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն էլ հիշեցրեց, որ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ հանդիպելու են Վիեննայում` փոփոխված օրակարգով. «Կխոսեն ավելի կոնկրետ քայլերի մասին, որովհետեւ իրավիճակ է փոխվել»:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արձագանքին`  Ենոքյանը նկատեց, որ Ադրբեջանը ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից ի վեր հստակ ընտրություն չի կատարել` թուրքական ճանապարհին է կանգնած, թե ռուսական. «Ռուսաստանն Ադրբեջանին ցույց է տալիս, որ այլ տարբերակ չունի: Եթե Մինսկի խումբը դանդաղ է աշխատում, Ռուսաստանի համար ղարաբաղյան հակամարտությունը ռուսական ձեւով լուծելու հնարավորություն է ստեղծվում, այն է` հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը: Այս պատճառով էլ Ռուսաստանը րոպեի ճշտությամբ հետեւում է իրավիճակի զարգացումին»:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի բնորոշմամբ էլ` Ռուսաստանը ցույց տվեց, որ լուրջ հետաքրքրություններ ունի, այդ պատճառով էլ արձագանքեց. «Հայաստանը, որպես ՄԱԿ-ի անդամ-պետություն, պարտավոր է պահանջել հրավիրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Հայաստանը չպետք է բավարարվի Մինսկի խմբի համանախագահներով: Մեր երկրի քայլերն այստեղ շատ կարեւոր են»:

 

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930