Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Լուկաշենկոյի ու Ալիևի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակն ու տեղի ունեցող իրադարձությունները։ Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Ալիևը ներկայացրել է հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մանրամասնությունները։ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն իր հերթին անհանգստություն է հայտնել հակամարտության սրման կապակցությամբ։