Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և հետևել հրադադարի ռեժիմին։ Այս մասին հայտնում է sputniknews լրատվական կայքը։
Ֆեդերիկա Մոգերինիի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Շփման երկայնքով ծավալվող ռազմական գործողությունները լուրջ անհանգստություն են առաջացնում։ Ես կոչ եմ անում կողմերին անհապաղ դադարեցնել պատերազմական գործողությունները և հետևել հրադադարի ռեժիմին։ Կողմերը պետք է զսպվածություն դրսևորեն և հետագայում խուսափեն գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի էանկառավարելիությանը»։
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարի հայտարարության մեջ նշվում է նաև, որ Եվրամիությունը ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և երեք համանախագահներին։
Կարդացեք նաև