Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ենոքյանի քսան տարի առաջվա հարցազրույցը դատարան կներկայացվի

Ապրիլ 02,2016 18:42

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականի պաշտպան՝ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը տեղյակ չէ՝ իր պաշտպանյալը որտե՞ղ է ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի մասին զրպարտող տեղեկություններ հրապարակել:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը պնդում էր, ոստիկանապետի խորհրդականը facebook-յան գրառմամբ իր մասին զրպարտիչ տեղեկություններ է տարածել:

Փաստաբան Սիրունյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հենց երկու միլիոն դրամ է պահանջել փոխհատուցում, Ենոքյանն ասաց, որ եթե ավելի շատ սահմանված լիներ զրպարտելու համար, ինքը կընտրեր առավելագույն չափը, որովհետեւ իր պատիվն ու արժանապատվությունն անգնահատելի են:

«Դուք վերջում ձեր խոսքում ասացիք՝ գոնե գրեին մեր կարծիքով, եթե facebook-ում այդ մի բառը՝ իմ կարծիքով, գրեին, վե՞րջ, էլ չէի՞ն լինի զրպարտող»,- հետաքրքրվեց պարոն Սիրունյանը:

Մհեր Ենոքյանն էլ ասաց, որ իր անձի համար էլի վիրավորական կլիներ, բայց իրավական առումով չէր կարողանա դիմել դատարան:

Պարոն Սիրունյանը նաեւ ճշգրտեց, եթե Նարեկ Մալյանի կինը վաղը թույլ չտա, որ Մալյանը facebook-ի էջ ունենա, որտեղո՞վ պետք  է հերքում տարածի. «Դուք պահանջում եք՝ դատարանը պարտավորեցնի facebook սոցիալական կայքով հրապարակայնորեն հերքի, հիմա էսօր Նարեկ Մալյանը որոշում է փակել facebook-ի իր էջը, ի՞նչ ենք անելու, չունի, կինը ասում է facebook-ից դուրս արի»:

Ենոքյանն ասաց՝ նման իրավիճակում կխորհրդակցի իրավաբանների հետ:

Դատական նիստը հետաձգվեց, որ կողմերը կարողանան դատարան ներկայացնել ապացույցներ: Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 5-ին:

Ալեքսանդր Սիրունյանը խոստացավ հաջորդ դատական նիստին ներկայացնել տեսանյութ. «Ես այն ժամանակ իրավապահ մարմիններում էի աշխատում, հիշում եմ պարոն Ենոքյանի հարցազրույցը մամուլի միջոցներում, խնդրել ենք ոստիկանությունից, որ այդ հարցազրույցը մեզ տան, որ գոնե Նարեկ Մալյանի չափ հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունեցել, այդ ժամանակ մեր բացատրությունները հստակ կներկայացնենք»:

Իսկ Ենոքյանը պնդեց, որ ինքը քսան տարի առաջ որեւէ հարցազրույց չի տվել լրատվամիջոցներին:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930