ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անմիջապես դադարեցնել կրակը, քանի որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծման տարբերակ։ Այս մասին տեղեկացնում է Zeit լրատվական կայքը։
Գերմանիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ես կոչ եմ անում կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և ամբողջովին հարգել հրադադարի պահպանման ռեժիմը։ Այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն՝ ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում բանակցային սեղան վերադառնալու համար։ ԵԱՀԿ համանախագահները իրենց աշխատանքի շրջանակներում ամբողջովին վայելում են իմ աջակցությունը»։