Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. «Մենք մեզ ենք խաբում, որ հավաքվում-քննարկում ենք »

Ապրիլ 02,2016 18:25

«Բոլորը համակարծիք են, որ ՀՀԿ-ն տապալել է մեր երկրի սահմանադրական կարգը, այսինքն` հսկում է դատական, իրավական, ուժային համակարգերը: ՀՀԿ-ն վերահսկում է ընտրական համակարգը եւ որոշում է` ով պետք է լինի պատգամավոր: Բոլորս էլ գիտենք, որ Սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծված են»,-այսօր «Ալյանս» կուսակցության կենտրոնական գրասենյակում Ընտրական օրենսգրքի շուրջ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի միջեւ տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:

Նրա բնորոշմամբ` քաղաքացին վստահություն չունի քաղաքական ուժերի հանդեպ. «Մենք մեզ ենք խաբում, որ հավաքվում-քննարկում ենք, հանրությունն էլ ինքն իրեն է խաբում եւ մտածում է` ինչ ուզում է, թող լինի»: Ղուկասյանի խոսքով` 2017թ. ԱԺ ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերը պետք է ընտրազանգվածին մի քանի հարց պարզաբանեն. «Առաջնահերթ, թե ինչպես են վերաբերվում իշխանության յուրացման փաստին: Այսինքն, պետք է ասեն` մենք գտնում ենք, որ իշխանությունը յուրացված է, բայց իշխանությունը յուրացնողների հետ պատրաստ ենք գնալ ընտրությունների: Այսպիսի քննարկումներն արդյունք կտան, եթե իրողությանը բաց աչքերով նայենք: Դժվար է ժողովրդի հանդեպ ազնիվ դիրքում մնալ նման իրավիճակում: Ազատ ընտրությունների պայմանն է այն, որ ընտրակեղծող կուսակցությունը չպետք է մասնակցի: Եթե ազնիվ լինես ու ասես` ժողովուրդ ջան, իմ խնդիրը քեզանից մի քանի մանդատ ստանալն է քո ձեռքով, ոչ թե իշխանության, մի քանի ազնիվ մարդ կաջակցի: Բայց անհրաժեշտ քվեներ չեն ստացվի»:

«Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանի խոսքով. «Իշխանությունն արդեն ծրագրել է, թե ինչ պետք է անի: Մեր խնդիրն է` հասկանալ, թե արդյոք կարող ենք բեկում մտցնել մինչեւ 2017թ. ԱԺ ընտրությունները: Ընտրական օրենսգրքում ոտնահարվում է համամասնական ընտրակարգի գաղափարը: Ընտրական օրենսգրքի ներկայացված տարբերակը կապ չունի համամասնական ընտրակարգի հետ: Հիմա ուզում ենք հասկանալ` իրենք դե՞մ են իրենց իսկ կեղծիքներով ընդունված սահմանադրությանը, թե կողմ: Բացի այդ, Սահմանադրությամբ ասվում է, որ Ընտրական օրենսգրքի համապատասխան նորմով կապահովվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներկայությունն Աժ-ում: Քաղաքական ուժերին նման բան պարտադրելը տրամաբանական չէ»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930