2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծի ամբողջ երկայնքով լարված իրավիճակի հետևանքով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է ադրբեջանական կողմի մի շարք կորուստների մասին։ Այս մասին հայտնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Աղբյուրը հղում է կատարել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը, որի համաձայն՝ Ադրբեջանի կրած վնասների հատվածում նշվում է. «Տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել է ադրբեջանցի 12 զինծառայող, հայկական դիրքերին հարվածներ հասցնելու ընթացքում խփվել է Ադրբեջանի օդուժին պատկանող МИ-24 տեսակի ուղղաթիռ։ Սրանից բացի ականի հետևանքով պայթել է ադրբեջանական զինուժին պատկանող մեկ տանկ»։