Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խումբ. «Չկա բանակցային եղանակով հակամարտության լուծման այլընտրանք, եւ պատերազմն էլ տարբերակ չէ»

Ապրիլ 02,2016 17:36

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (երեք միջնորդ երկրների դեսպաններ Իգոր Պոպովը, Պիեռ Էնդրյուն եւ Ջեյմս Ուորլիքը) խորը մտահոգություն են հայտնել  հրադադարի խախտման եւ  շփման գծի երկայնքով լայնածավալ գործողությունների առնչությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտ գոտում:

«Մենք խստորեն դատապարտում ենք ռազմական ուժի կիրառումը, եւ ցավ հայտնում մարդկային կորուստների համար, որոնց թվում կան նաեւ խաղաղ բնակիչներ»,-ասված է հայտարարության մեջ:

Համանախագահները երկու կողմերին կոչ են արել դադարեցնել կրակը եւ ձեռնարկել բոլոր միջոցառումները իրավիճակը կայունացնելու համար:

Նրանք փաստում են, որ չկա բանակցային եղանակով հակամարտության լուծման այլընտրանք, եւ պատերազմն էլ միջոց չէ:

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930