Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:
Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:
Այս գործողություններով Ադրբեջան պետությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ չի հարգում մարդու հիմնարար իրավունքները: Ադրբեջանի գործողությունների արդյունքում զոհվել և վիրավորվել են նաև խաղաղ բնակիչներ, այդ թվում կանայք և երեխաները:
Հայաստանի եզդի համայնքի անունից դատապարտում ենք կատարվածը և պատրաստակամություն հայտնում անցնել Հայկական Բանակի շարքերը ու պաշտպանել Հայաստան աշխարհի սահմանները:
Կարդացեք նաև
Այսօրվանից «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությանը կիրականացնի հաշվառում և ՀՀ ՊՆ-ին կներկայացնի այդ մասնագետների (ռազմական և քաղաքացիական) ցուցակները, ովքեր պատրաստ են գնալ սահման:
Փառք Հայաստանի Հանրապետությանը