Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական կողմի գործողություններն աննախադեպ են թե ծավալով, թե սպառազինությամբ. փորձագետ

Ապրիլ 02,2016 16:06

«Հակառակորդի կողմից իրականացվող գործողություններն աննախադեպ են, թե լկտիությամբ, թե ծավալով, թե օգտագործված սպառազինության առումով: Փաստացի հրետանի, տանկեր, օդուժ են օգտագործել: Ինչքան կտեւեն այս գործողությունները, դժվար է ասել, որովհետեւ հակառակորդն ունի բավականին մեծ կորուստներ ամբողջ ռազմաճակատի երկայնքով: Խուճապային տրամադրություններ են իրենց մոտ»,- Aravot.am-ին ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Նա, վկայակոչելով սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերին, ասաց, որ արդեն տարածվում են տեսանյութեր՝ ինչպես է ադրբեջանական կողմը նոր զինտեխնիկա  սահման բերում. «Այս պահի դրությամբ իրենք բավականին լուրջ կորուստներ ունեն, իհարկե, հայկական կողմն էլ կորուստներ ունի, բայց իրենցն անհամեմատելի ավելի շատ է»:

Մեր հարցին՝ ինչո՞վ են պայմանավորված ադրբեջանական կողմի գործողությունները, արդյո՞ք Ալիեւի՝ ԱՄՆ տապալված այցի արդյունք է, ինչպես կարծում են որոշ ռուս քաղաքագետներ, փորձագետն ասաց. «Հակադարձելու այդ կարծիքին որեւէ փաստարկ չունեմ: Ադրբեջանի կողմից արդեն ընդունված գործելաոճ է՝ ցանկացած հանդիպում փորձում են ուղեկցել լարվածության աճով: Ամենայն հավանականությամբ Ադրբեջանը խնդիրներ ունեցել է Վաշինգտոնում, ինչը միանգամից վերածվել է այսպիսի գործողությունների, չի բացառվում, որ նախօրոք ծրագրված էր: Այս պահի դրությամբ սպասողական վիճակ է, ենթադրում եմ՝ լուրջ բանակցություններ են վարվում թե ՌԴ-Ադրբեջանի, թե ՌԴ-Հայաստանի միջեւ: Այս հարցով կոնկրետ բան չեմ կարող ասել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930