Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ում վիրավորված երեխաները վերակենդանացման բաժանմունքում են

Ապրիլ 02,2016 15:38

Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական բուժմիավորում ապրիլի 2-ին տեղափոխվել է 11 եւ 12 տարեկան երկու երեխա: Այս մասին լրագրողներին հայտնեց բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը:

Նա նշեց, որ երեխաներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել բազմաբեկորային վնասվածքով, անմիջապես վիրահատել են. «Իրավիճակը կայուն է, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակը կայուն ծանր է, կյանքին սպառնացող ոչինչ չկա»:12939234_1171514799527671_613599983_n (1)

Մյուս երեխան եւս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. «Երեխայի մոտ կա փափուկ հյուսվածքների վնասվածք, կատարվել է առաջնային վերքի վիրաբուժական մշակում համապատասխան հակաշոկային թերապիա: Երկրորդ երեխան եւս արյան փոխներարկում է ստացել»:

Մեսրոպ Մարգարյանի խոսքերով՝ ստացված վնասվածքները հետեւանքներ չեն թողնելու. «Բուժումն ամբողջությամբ ստանալուց հետո առողջանալու են, գնան տուն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930