Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցել է Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ եւ կոչ արել՝ ներազդել իրավիճակի վրա՝ բռնության շտապ դադարեցման համար: Այս մասին տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ դիվանագիտական գերատեսչությանը:
Հիշեցնենք, որ կրակն անհապաղ դադարեցնելու կոչ է արել նաեւ ՌԴ նախագահ Պուտինը, իսկ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն, հեռախոսային բանակցություններ վարելով ՀՀ եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ՝ խոսել է իրավիճակը հանդարտեցնելու եւ բռնությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին: