Ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով ստեղծված իրադրությանը տեղում ծանոթանալու նպատակով քիչ առաջ աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է մեկնել ՀՀ զինվորական դատախազ Արտակ Հարությունյանը:
Այցի ընթացքում նախատեսվում է ՀՀ զինվորական դատախազի այցը պաշտպանության բանակի զինվորական ստորաբաժանումներ և հաստատություններ:
Ի դեպ, զինվորական հաստատություններ այցելելը և մշտապես զինվորների կողքին գտնվելը նրա աշխատանքային գործունեության կարևոր բաղադրիչներից է: