Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալյանս»-ը չի մասնակցում 4+4+4 ձեւաչափով քննարկումներին. հրավեր չի ստացել

Ապրիլ 02,2016 14:32

«Ալյանս» կուսակցության կենտրոնական գրասենյակում ընթանում է Ընտրական օրենսգրքի շուրջ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի միջեւ քննարկումը, որին մասնակցում են «Արդարություն», «Ազգային անվտանգություն», «Ազատ Դեմոկրատներ», «Առաքելություն», «Նոր Ժամանակներ»,  «Նոր Քաղաքական Մշակույթ» եւ մի շարք այլ արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները եւ ներկայացուցիչները:

«Կարծում ենք` արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը բավականին լուրջ ասելիք ունեն: Այդ ուժերը դուրս են այս գործընթացից, դաշտը մենաշնորհային է դարձել եւ դեպի անդունդ է գնում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Այլանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանը:

DCIM105MEDIA

«Մեզ համար կարեւոր է ընտրացուցակների հրապարակումը, դիտորդների եւ լրատվամիջոցների ներկայացվածությունը: Բոլորը քաջ գիտեն, որ դեկտեմբերի 6-ի Հանրաքվեի ընթացքում դիտորդների եւ լրատվամիջոցների կողմից բավականին լուրջ վերահսկողական մեխանիզմներ իրականացվեցին: Մեր կուսակցության իրավական հանձնաժողովի նախագահն ընտրացուցակների հրապարակման հետ կապված որոշակի առաջարկություններ է ներկայացրել ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումներում: Յուրաքանչյուրն անհատական կոդերի միջոցով կարող է տեսնել` ինքը մասնակցել է ընտրությանը, թե ոչ: Օրինակ, Ճանապարհային ոստիկանության հետ կապված  տուգանքների անհատական կոդերը, որոնք ուղարկվում են քաղաքացիներին: Յուրաքանչյուրն իր կոդով կարող է տեսնել` ինչ խախտումներ է արել: Նույն կերպ կարելի է անձնագրային համարով մուտք գործել ԿԸՀ-ի համապատասխան բաժին, եթե այն ստեղծվի»,-ասաց Պարոն Հարությունյանը:

Նա տեղեկացրեց, որ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի շուրջ մի շարք ձեւաչափերով ընթացող քննարկումներին «Ալյանս»-ը չի մասնակցում, որովհետեւ պաշտոնական հրավեր չի ստացել. «Մենք բաց ենք քննարկումների եւ բանակցությունների համար: Կողմնակից ենք, որ ընդդիմադիր կուսակցությունները պետք է միավորվեն, որովհետեւ միասնականությունը կարող է ինչ-որ բան փոխել: Որոշ ընդդիմադիր քաղաքական ուժեր «ամբիցիաներ» են ցուցաբերում եւ չեն կիսում միավորվելու գաղափարը, բայց դա իրենց խնդիրն է»:

Քննարկմանը մասնակից այլ կուսակցությունների ղեկավարների կարծիքները` քիչ ուշ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930