Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայկական վերածնունդ»-ը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախահարձակ գործողությունները

Ապրիլ 02,2016 14:21

Այսօր՝ ապրիլի 2-ին, տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նիստը սկսվել է ԼՂՀ սահմանին տիրող իրավիճակի քննարկմամբ:

Հաշվի առնելով ստեղծված աննախադեպ լարված իրադրությունը «Հայկական վերածնունդ» կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության նախահարձակ գործողությունները և գտնում է, որ ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ փաստում է, որ ալիևյան ռեժիմի ձեռագիրը չի փոխվում ու նման սադրանքներով փորձ է արվում շեղել Ադրբեջանի բնակչության ուշադրությունը երկրի ներսում ստեղծված խնդիրներից, ինչպես նաև շանտաժի միջոցով փորձել ազդեցություն գործել ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վրա:

Եվս մեկ անգամ խստորեն դատապարտելով Ադրբեջանի լկտի և սանձարձակ գործելաոճը «Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողների և խաղաղ բնակչության շրջանում զոհերի հարազատներին և կոչ անում միջազգային հանրությանն ու կոմպետենտ միջազգային կառույցներին խստորեն դատապարտել Ադրբեջանի նախահարձակ և հանցավոր գործողությունները, որոնք վտանգի տակ են դնում ողջ տարածաշրջանի՝ առանց այն էլ խոցելի անվտանգությունը:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ՀՎԿ «Ազատամարտիկների միությունը» պատրաստ է ցանկացած պահի կանգնել հայ զինվորի կողքին` առաջնագծում հայրենիքի սահմանների պաշտպանության և թշնամուն արժանի հակահարված տալու գործում: Ավելին, ՀՎԿ «Ազատամարտիկների միության» մի շարք ներկայացուցիչներ արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել այսօր մեկնել ԼՂՀ:

«Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդում քննարկվել են նաև ներկուսակցական մի շարք հարցեր: Մասնավորապես, ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը Կառավարման խորհրդի անդամներին է ներկայացրել ս.թ. մարտի 20-28-ը Եվրոպայի մի շարք խոշոր երկրներում և ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցած կուսակցության պատվիրակության այցելությունների, քաղաքական կարևոր հանդիպումների, ինչպես նաև Մոսկվայում հիմնադրված «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարի մասին:

ՀՎԿ Կառավարման խորհրդում քննարկվել են նաև Հանրապետության մի շարք համայնքներում ս.թ. ապրիլի 17-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին, ինչպես նաև ներկուսակցական կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր:

«Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930