«Ալյանս» կուսակցությունն իր մտահոգություն է հայտնում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին այսօր տեղի ունեցած դեպքերի առնչությամբ:
«Սա յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է: Այս պահին զերծ կմնանք գնահատականներ տալուց, որովհետեւ սա շատ նուրբ իրավիճակ է: Ցանկացած ոչ ադեկվատ հայտարարություն կարող է սխալ ընկալվել: Հուսով ենք, որ սահմանում լարվածությունը կթուլանա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Այլանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանը:
«Բոլորին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել: Միաժամանակ, հասկանում ենք, որ ցանկացած զինվորի կյանք կարեւոր է, մեր երկրի պաշտպաններն են մեր ապագան»,-հավելեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ