Ադրբեջանական կողմն այս գիշեր մեր երկրի սահմանի երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ: Նրանք այդ ընթացքում կիրառել են հրթիռահրետանային արկեր, ինչպես մեր բանակի պաշտպանական դիրքերի, այնպես էլ խաղաղ բնակչության նկատմամբ, գնդակոծելով սահմանամերձ բնակավայրերը:
Գտնում եմ, որ միջազգային հանրությունը, Մինսկի խումբը պետք է անհապաղ արձագանքեն, ռեալ գնահատական տան հարևան պետության զինուժի սադրիչ գործողություններին:
Մենք բոլոր հայաստանցիներս պատրաստ ենք իրավիճակի կայունացման համար ցանկացած գործողության: Հավատացած եմ անհապաղ վերջ կտրվի հարևան պետության զինված ուժերի նախահարձակ գործողություններին:
Մենք բոլորս էլ խիստ անհանգստացած ենք և պատրաստ ենք մեր ընդհանուր տան, մեր օջախի պաշտպանությանը:
Կարդացեք նաև
«Մեդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան