Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանի ընտրական շտաբի կողմից
Հարգելի՛ ընտրողներ
Սիրելի՛ հրազդանցիներ
Հաշվի առնելով այսօր Լեռնայինի Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև շփման գծում, ադրբեջանական կողմի անպատասխանատու գործողությունների արդյունքում, ստեղծված լարված իրադրությունը մենք հետաձգում ենք ապրիլի 2-ին նախատեսված նախընտրական հանդիպումները:
Կարդացեք նաև
Միաժամանակ ուժ և կորով ենք մաղթում մեր սահմանապահ զինվորին և հայտնում բոլոր ժամանակներում և մշտապես Հայաստանի Հանրապետության բանակի գերագույն գլխավոր հրամանատարի, Հայոց բանակի և հայ զինվորի կողքին ամուր կանգնելու՝ մեր պատրաստակամությունը:
Առաջիկա օրերի հանդիպումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Ա. Դանիելյանի ընտրական շտաբի մամուլի ծառայություն