ՌԴ նախագահը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով լարվածության կտրուկ աճի կապակցությամբ:
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են , որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինը կոչ է արել հակամարտող կողմերին անմիջապես դադարեցնել կրակը եւ զսպվածություն ցուցաբերել:
Մինչ այդ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես կոչ էր արել կողմերին՝ հրաժարվել բռնությունից: Ռուսական արտգործնախարարությունից նշել էին, որ ուշադիր հետեւում են իրավիճակի զարգացմանը:
Ռուսական լրատվամիջոցները անդրադառնում են Ղարաբաղյան հակամարտության գծում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրված լարվածությանը, նշում, որ հայկական եւ ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են դիրքերի գնդակոծման մեջ: Նաեւ հիշեցնում, որ Բաքուն եւ Երեւանը երկար տարիներ սառեցված հակամարտության մեջ են՝ Լեռնային Ղարաբաղի պատճառով: Իսկ այս գիշեր սկսված գործողությունները, թերեւս, ամենալուրջն են 1994թ. ստորագրված զինադադարից հետո:
Կարդացեք նաև