Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրաէնեգիայի սակագնի նվազում է սպասվում. տնտեսագետ

Ապրիլ 02,2016 12:54

Հունվարին գրանցվել է հինգ տոկոս, իսկ փետրվարին 4,7 տոկոս տնտեսական աճ:

«Ակտիվությունը երեւում է նաեւ տնտեսական մյուս ցուցանիշներում. Արդյունաբերության աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է: Իսկ աճը այս ոլորտում նկատվում է հագուստի, խմիչքի արտադրության, դեղագործության բնագավառում: Կան ուղղություններ՝ օրինակ` հանքագործական արդյունաբերության, մշակող արդյունաբերության ցուցանիշը շարունակում է ցածր մնալ»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով, արտաքին առեւտրի շրջանառությունը նույնպես աճել է, ու հիմնականում ՌԴ շնորհիվ, արտահանման ցածր ցուցանիշեր են Ուկրաինայի եւ Բելառուսի հետ, ինչպես նաեւ դեպի Եվրոպական երկրներ արտահանման աճ չկա, բացառությամբ՝ Բուլղարիայի կամ Լյուքսեմբուրգի:

Տնտեսագետը ներկայացրեց արտահանման ու ներմուծման ծավալների վերաբերյալ իր վերլուծությունը վերջին հինգ տարվա կտրվածքով. «Ներմուծումը դեպի Հայաստան 26 տոկոսով անկում է ապրել, գազի ծավալների սպառումը նվազել է, դա էլ պայմանավորված է բնակչության գնողունակությամբ, իսկ արտահանման ծավալները նույնն են մնացել:

Ըստ նրա՝ արտաքին առեւտրի դինամիկան է փոխվել. նախկինում արտահանումը հիմնականում հինգ պետություններ էր ուղղվում, հիմա աշխարհագրությունն ընդլայնվել է: Նա նկատեց, որ Հայաստանում մեծացել է նաեւ աշխատուժը, որովհետեւ ՌԴ-ում աշխատանք փնտրողները հիմա Հայաստանում են գործ փնտրում: Ըստ տնտեսագետի, հիմա հիսուներեք մարդ մի տեղի համար է մրցում:

Պարոն Մակարյանը նաեւ կարծիք հայտնեց, որ առաջիկայում կնվազի էլեկտրաէնեգիայի սակագինը, որովհետեւ ծառայությունների որակը կբարձրանա. «Համակարգում արդյունավետությունը բարձրացնելուց հետո գները նվազման կողմը կգնան:

Ինչ վերաբերում է  գազին, հնարավոր է  այս քաղաքական հանդիպումից հետո իջեցնեն, դա կլինի քաղաքական որոշում, բայց դա կլինի գրոշներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930