Police.am. Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ապրիլի 1-ին, ժամը 18-ին, Արարատի մարզի Դալար գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել 1978 թ. ծնված Խատիֆ Կ.-ին, որը մարտի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի /սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ/ 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով: