Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հանրության անհասցե գնահատականների արդյունքը

Ապրիլ 02,2016 12:12

«Սա ահաբեկչություն է եւ Ղարաբաղի ժողովրդի, եւ բանակցային գործընթացի, եւ Մինսկի խմբի յուրաքանչյուր երկրի՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի,  ԱՄՆ-ի նկատմամբ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երկայնքով ողջ գիշեր եւ այժմ շարունակվող լարված իրավիճակին:

Հիշեցնենք, հակառակորդը ողջ գիշեր սահմանի երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը :

«Ալիևի նման լկտի պահվածքը արդյունք է նաև միջազգային հանրության երբեմն, մերթընդմերթ հնչող անհասցե գնահատականներին»,-շարունակեց Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ Մինսկի խումբը չի կարող այս ամենին չարձագանքել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930