Վրաստանի կառավարության ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Վրաստանում բնակվող ադրբեջանցի ավագանիների խորհրդի ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվական կայքը։
Վրաստանի վարչապետի և ավագանու անդամների հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք կարևորություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնց թվում են էթնիկ փոքրամասնություններին վերաբերվող հարցեր։ Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև վրաց հասարակությունում փոքրամասնությունների ներգրավվածությունը։
Վարչապետը իր խոսքում նշել է, որ Վրաստանում ապրող էթնիկ ադրբեջանցիները պետք է առավելագույնս ներգրավվեն Վրաստանի զարգացման գործընթացում։ Կվիրիկաշվիլին ասել է հետևյալը. «Անհրաժեշտ է էթնիկ ադրբեջանցի մեր քաղաքացիների միասնությունը, և նրանց ներգրավվածությունը Վրաստանի կառուցման գործընթացում։ Մենք բոլորս միասին պետք է մասնակցենք բոլոր այն կարևոր գործընթացներին, որոնք տեղի են ունենում մեր օրերում»։
Կարդացեք նաև