Երբ հասարակության հույսն «անանիմկաներն» են դառնում, երբ երիտասարդ մարդուն ամեն օր բարեւ տված դրկիցը 20 հազար դոլարի համար սպանում է նրան, հասկանում ես, որ Աստվածաշնչում նկարագրված Սոդոմ-Գոմորը վրա է հասել։ Սրա կողքին աննշան բաներ են թվում, երբ ընտրությունների նախօրեին քաղաքապետն անապահով ընտանիքներին հասանելիք գումարները բաժանում է իր ընտրաշտաբի անդամներին կամ ապագա ընտրողներին, երբ մի օր արթնանում ես եւ հայտնաբերում, որ թամանյանական ճարտարապետության հերթական նմուշն է քանդվել, կամ իշխանությունը որոշել է հազիվ ապրող ժողովրդի գրպանը մտնել արագաչափերով ու տեսախցիկներով։
Կեղծիքի, հանցագործության, թալանի ու վնասարարության հետ հաշտված հասարակությունն այլեւս ինչպե՞ս կպայքարի իր ընտրական իրավունքի համար եւ ի վիճակի կլինի՞ արդյոք զարգացող պետություն կառուցել։
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: