Հայաստանում ընդդիմադիր ուժերի միավորումը գործնականում բացառվում է, դա են ապացուցել երկու տասնամյակների նրանց անհաջող փորձերը:
Եվ այնուհանդերձ, ինչպե՞ս կարող է տեղի ունենալ ընդդիմության համախմբում։ Ոմանք կարծում են, թե դրա համար քաղաքական ստիմուլ է հարկավոր, որպիսին կարող է լինել ժողովրդի վստահությունն ու նրա ներկայությունը հրապարակում: Բայց ժողովրդին այլեւս հեշտ չէ փողոց դուրս բերել, նա կգա միայն այն ժամանակ, երբ տեսնի միասնություն ու իշխանությանը լրջորեն հակակշռող քաղաքական ուժ: Իսկ ընդդիմադիր դաշտում այսօր ո՛չ մեկը կա, ո՛չ մյուսը: Մինչդեռ ընդդիմության անմիաբան բեկորները մտմտում են ժողովրդին փողոց դուրս բերելու մասին:
Փողոցային պայքարում առաջամարտիկի դեր է ստանձնել «Նոր Հայաստանը», որն իր ճանապարհային քարտեզն ու «արխայիկ» լոզունգներն է դրել շրջանառության մեջ` արտահերթ ընտրությունների ու իշխանափոխության մասին: Ինչին անգամ ընդդիմադիրներն են հումորով վերաբերվում:
Իշխանափոխությունը լայն համախմբում է ենթադրում, իսկ «Նոր Հայաստանը» մյուսներին իր շուրջը համախմբելու կարողություն ունի՞: Թե որքանով է այս ուժը վայելում ընդդիմության համակրանքը՝ պարզ երեւում է վերջիններիս արձագանքից ու գնահատականներից:
«Նոր Հայաստանը» համարվում է մի ուժ, որն իր սխալ քայլերով իրականում պառակտել է ընդդիմադիր դաշտը, Ազատության հրապարակը վերածել մի քանի հոգու նստատեղի, անբովանդակ թերթոններով կեղտոտել շրջակայքը ու իր անլուրջ ակցիաներով վարկաբեկել փողոցի քաղաքական պայքարը:
Կարդացեք նաև
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: