Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույս կա, որ Ստեփանակերտի օդանավակայանը պարտադիր գործելու է»

Ապրիլ 02,2016 09:59

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային դարպասներ համարվող Ստեփանակերտի օդանավակայանը գտնվում է Ստեփանակերտից 10 կմ հեռավորության վրա: 1992 թվականին օդանավակայանը դադարեցրել է իր աշխատանքները, եւ 2008 թվականին սկսվել են գլխավոր մասնաշենքի կառուցման աշխատանքները, որոնք ավարտվել են 2011 թվականին:

Օդանավակայանն ունի թեթեւ ավիացիա, 2 հատ երկու տեղանոց օդանավեր, որոնք պարբերաբար շահագործվում են. տուրիստական թռիչքներ են կատարում, փորձում են գյուղատնտեսության մեջ ներգրավել, ուսումնական ծրագրեր ունեն: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, որը նաեւ կառավարում է ավիացիայի բնագավառը:

Նա նշեց, որ օդանավակայանը կահավորված է բոլոր գերժամանակակից տեխնիկական անհրաժեշտություններով, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին. «Մեր իրավական փաստաթղթերը, որոնք պետք է կարգավորեն օդային երթեւեկությունը համապատասխանում են ԻԿԱՕ (ICAO` Միջազգային քաղաքացիական ավիացիոն կազմակերպություն) չափանիշներին, լիարժեք միջազգային չափանիշներին համահունչ են: Այսօրվա դրությամբ ամբողջությամբ ձեւավորված են իրավական չափանիշները եւ օդանավակայանը կահավորված է»:12939452_1171177096228108_269741165_n12910251_1171178536227964_1013044668_n

Տիգրան Գաբրիելյանը նշեց, որ իրենց լիազորությունները նրանում է, որ ցանկացած պահին պատրաստ լինեն օդանավ ընդունել. «Այդ օրը գալու է, անպայման»: Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքերով՝ օդանավակայանը պատրաստ է ընդունել մեկ ուղերթից 100 ուղեւոր եւ բազմաթիվ չվերթներ: Անձնակազմը եւս պատրաստ է. անցել է համապատասխան ուսումնական գործընթացները, եւ այժմ էլ կազմակերպվում են դասընթացներ, որպեսզի աշխատակազմը պատրաստ լինի կատարել աշխատանքը. «Այսօրվա դրությամբ էլ եւս հույս կա, որ օդանավակայանը պարտադիր գործելու է»:12935450_1171180932894391_952440276_n 12910320_1171181096227708_1878097485_n12939643_1171181596227658_1264424722_n

Տիգրան Գաբրիելյանը հայտնեց նաեւ, որ օդանավակայանը ունի շահագործման սերտիֆիկատ՝ տարեկան մեկ անգամ ստուգում է կատարվում եւ աուդիտ է արվում: Օդանավակայանը ֆինանսավորում է պետական բյուջեից, մոտավորապես կա 60 հաստիք. «Օդանավակայանը բաղկացած է օդային երթեւեկության կազմակերպումը համատեղ է, իսկ մի շարք երկրներում՝ առանձին է: Այսինքն՝ 60-ը կարող է մեծ թիվ երեւալ, բայց իրականում նրանց մեծ մասը ինժեներական, տեխնիկական անձնակազմն է, որը սպասարկում է նավիգացիոն համակարգերը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930