Երկրի աղքատության ցուցանիշն այնքան լավ չեն արտացոլում պաշտոնական
տվյալներն ու պաշտոնյաների՝ տնտեսական աճի մասին կասկածելի հավաստիացումները,
որքան մարդկանց՝ գրեթե ամեն մի աղբաման քրքրող տեսարանները:
Նկարում պատկերված «հարուստ» աղբով աղբամաններն, այսպես ասած, հարուստների թաղամասում էին՝ Արամի եւ Տերյան փողոցների խաչմերուկում, որտեղ շուրջբոլորը նորակառույցներ են:
Տարեց կինն ու տղամարդը աղբամանները քչփորելով իրենց համար հավանաբար պիտանի բաներ էին գտնում. կինը աղբամանից գտած նույնիսկ զուգարանի թուղթը վերցրեց ու իր տոպրակի մեջ դրեց:
Կարդացեք նաև
32% աղքատություն ունեցող Հայաստանում հիմա աղբամանները դարձել են շատերի համար «եկամտի» աղբյուր, ապրուստի միջոց:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
01.04.2016