Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Եգորյանն ու Նաիրա Զոհրաբյանը վիճեցին (Տեսանյութ)

Ապրիլ 01,2016 19:50

Հրայր Թովմասյանը ներողություն խնդրեց լրագրողներից. «4+4+4» ձեւաչափով երկրորդ քննարկումը բաց է ընթանում

Քիչ առաջ խորհրդարանում մեկնարկած «4+4+4» ձեւաչափով հանդիպումից առաջ ԱԺ աշխատակազմի ղեկավար, Ընտրական օրենսգրքի նախագծի հեղինակներից Հրայր Թովմասյանը ներողություն խնդրեց լրագրողներից, քանի որ նախորդ հանդիպման ժամանակ սահմանափակվել էր լրագրողների մասնակցությունը քննարկմանը: Որոշվել էր հանդիպումն առանց լրատվամիջոցների անցկացնել: Հաջորդ օրը, սակայն, «Ա1+» հեռուստաընկերության լրատվական ծրագրում հրապարակվեցին փակ հանդիպումից ձայնագրության որոշ հատվածներ: Հրայր Թովմասյանն ասաց, որ իրենք չգիտեն, թե ո՞վ է ձայնագրությունը փոխանցել մեկ լրատվամիջոցի:

Նաիրա Զոհրաբյանը եւս վրդովվեց`ասելով, որ բավական անպարկեշտ բան է տեղի ունեցել, քանի որ տղամարդավարի պայմանավորվածություն է ձեռք բերվել`փակ հանդիպում անցկացնելու մասին, եւ այն խախտվել է: Նա իրեն նույնիսկ թույլ տվեց կասկած հայտնել`ձայնագրությունը հրապարակողն ընդհանրապես «տղամարդկություն ունի՞»: «Իսկ ո՞վ ասաց, որ տղամարդ է»,- նրան հակադարձեց Լեւոն Զուրաբյանը:

Այս խոսակցությանը միջամտեց «Քաղաքացի դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, ասելով, որ նիստը փակ է եղել, բոլորը տեղյակ են եղել, որ այն ձայնագրվում է, բայց ձայնագրությունը չհրապարակելու մասին պայմանավորվածություն չի եղել:  Տիգրան Եգորյանը Նաիրա Զոհրաբյանին կոռեկտության կոչ արեց: Տիկին Զոհրաբյանը հակադարձեց`ասելով, որ ինքն է որոշում երբ եւ ինչպես խոսի:

stepan danielyan-levon zurabyanՎեճի մանրամասները`տեսանյութում:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ նկատեց, որ այդ քննարկման ընթացքում որեւէ պատգամավոր չի ասել այնպիսի բան, որի համար վատ զգա: Բայց կոչ արեց` հարգել պայմանավորվածությունները: Տեւական ժամանակ ընթացող բանավեճի արդյունքում որոշվեց այս քննարկումը լրատվամիջոցների համար բաց անցկացնել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, «Ազատության» հարցին, թե ով է տրամադրել այդ ձայնագրությունը,  Տիգրան Եգորյանը պատասխանել էր․ «Ձայնագրությունը կատարվել է նաեւ իմ ձայնագրող սարքի միջոցով, որը դրված է եղել սեղանին: Եվ ձայնագրությունը ես տրամադրել եմ մի քանի լրատվամիջոցների։ Ձայնագրել եմ հրապարակելու համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930