Վեներա Թորոսյանը մեղադրվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը այլ անձանց փոխարեն քվեարկելու մեջ:
Նրան մեղադրանք է առաջադրվել, որ նա Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ Երևան քաղաքի Շևչենկո փողոցի թիվ 34/1 հասցեում գտնվող թիվ 8/31 ընտրական տեղամասում, լինելով հանձնաժողովի նախագահ, այլ անձանց` Նարեկ Ալեքսանյանի և Վալենտինա Ալեքսանյանի փոխարեն քվեարկելու դիտավորությամբ` նշված ընտրատեղամասի ընտրողների ցուցակում վերջիններիս անվան դիմաց լրացրել է պատահական` համապատասխանաբար անձնագրային տվյալները և ստորագրել վերջիններիս փոխարեն, կնքել է ընտրողների ցուցակում, որից հետո հանձնաժողովի մյուս անդամներից աննկատ կատարել է քվեարկություն:
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով նախնական նիստ էր: Մեղադրյալը միջնորդեց, որ դատարանն արգելի լուսանկարումն ու տեսանկարահանումը, գործի լուսաբանումը, ապա մեկ այլ միջնորդությամբ պահանջեց հետաձգել դատական նիստը, որ կարողանա իր համար փաստաբան գտնել: Դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 13-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև