«Բորուսիան» Հենրիխ Մխիթարյանին առաջարկել է երկարացնել պայմանագիրը ավելի լավ պայմաններով:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագով մեծապես հետաքրքրված են «Յուվենտուսն» ու «Լիվերպուլը»: Sky Sport Italia հանդեսի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի տեղեկություններով՝ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան այդ մասին արդեն տեղեկացրել է իտալական ակումբին: Իսկ թե ի՞նչ պայմանների մասին է խոսքը, ոչինչ չի հրապարակվում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ