Այսուհետ պետական ծրագրի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի ք. Երևանի և մարզերի բոլոր 65 մասնաճյուղերում կմեկնարկեն չաշխատող մայրերի մայրության, ինչպես նաև երեխայի ծննդյան միանվագ նպաuտների գումարների վճարումները ՎՏԲ-Հայաստան Բանկում հաճախորդների անունով բացված բանկային հաշիվներին նպաստների գումարների փոխանցման միջոցով։ Նպաստների ստացումը հնարավոր է կազմակերպվել հետևյալ երկու եղանակով.
1. Սպասարկման համար պետք է նախապես բացել բանկային հաշիվ ՎՏԲ-Հայաստան Բանկում, այնուհետև դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, փոխանցել բացված հաշվեհամարը և դիմել նպաստների գումարների նշված հաշվին փոխանցման համար:
2. Դիմել անմիջապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն նպաստների գումարների Բանկ ՎՏԲ (Հայաստան) փոխանցման հայտով, որից հետո մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ, որտեղ տեղում կբացվի բանկային հաշիվ, որին անմիջապես կփոխանցվի նպաստի գումարը:
Երկու դեպքում հաճախորդը պետք է ներկայացնի Բանկ հետևյալ փաստաթղթերը՝ անձնագիր, սոցիալական քարտ, երեխայի ծննդյան վկայական:.
Կարդացեք նաև
Ավելի մանրամասն ՎՏԲ-Հայաստան Բանկում նպաստների ստանալու գործընթացի մասին Դուք կարող եք տեղեկանալ՝ այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ, զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության՝ 87-87 հեռախոսահամարով, ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում՝ www.vtb.am: