Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի հետ հանդիպելու պատճառով թուրք նախկին պաշտոնյայի դեմ հետաքննություն է սկսվել. ermenihaber.am

Ապրիլ 01,2016 16:08

Թուրք նախկին պաշտոնյայի նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու պատճառով: Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանի նախկին ղեկավար (2004-2014թթ.) Աբդուլլահ Դեմիրբաշը մեղադրվել է «առանց կառավարությունից թույլտվություն ստանալու» ՀՀ նախագահի հետ հանդիպելու մեջ:

Նշենք, որ Դեմիրբաշը 2015թ. օգոստոսի 4-ին Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած թուրքական պատվիրակության անդամ էր: Պատվիրակությունը կազմված էր Թուրքիայի ընդդիմադիր քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺՀԿ-HDP) ու «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) ղեկավար ներկայացուցիչներից:

Հարուցված հետաքննության շրջանակներում կազմված և 2016թ. հունվարի 27-ին հրապարակված տեսչական զեկույցում մասնավորապես արձանագրվել է, որ Դեմիրբաշը 04.08.2016թ.-ին HDP/BDP պատվիրակության հետ Հայաստան է մեկնել և հանդիպել ՀՀ նախագահի հետ, ինչի համար որպես պատիժ 3 տարի ժամկետով պետք է կասեցնել նրա պաշտոնեական առաջխաղացումը և տուգանել:

Առաջարկվել է նկատողություն և տուգանք սահմանել համատեղության կարգով ուսուցչական գործունեություն ծավալող Դեմիրբաշի նկատմամբ, քանի որ նա երկրից դուրս գալիս իր աշխատավայրը հանդիսացող դպրոցի տնօրենին չի տեղեկացրել այդ մասին:
Իր պաշտպանական խոսքում Դեմիրբաշը նշել է, որ Հայաստան է մեկնել ամառային արձակուրդների ընթացքում, հետևաբար դպրոցի տնօրենին տեղեկացնելու անհրաժեշտություն իրականում չկար: Նա այս մեղադրանքը որակել է որպես «ճամփորդելու ազատության և մարդու իրավունքների» ոտնահարում:

 

Նյութի մանրամասները կարդացեք ermenihaber.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930