Նորք Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված Արթուր Վարդանյանի գործով կալանավորված Աղասի Մարտիրոսյանի պաշտպանն այսօր միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ՝ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ նրան ազատ արձակելու վերաբերյալ:
Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Աղասի Մարտիրոսյանի պաշտպան Լիանա Բալյանը: Նրա խոսքերով՝ որեւէ հիմք չկա նրան կալանքի տակ պահելու համար եւ անհապաղ պետք է ազատ արձակել:
Սակայն նախաքննական մարմինը կալանքի ժամկետը երկարացնելու համար միջնորդություն կներկայացնի, թե՝ ոչ, պարզ կդառնա ապրիլի 11-ին:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ