Լրահոս
Օրվա լրահոսը

Խառնաշփոթ՝ ԱԺ քվեարկության ժամանակ. «Ձեռքներս բարձրացրել ենք, հաշվեք» (Տեսանյութ)

Ապրիլ 01,2016 14:48

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախագիծը, որով առաջարկում է Տնտեսական մրցակցության պաշտպանության, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների եւ Վերահսկիչ պալատի նախագահները լինեն ապակուսակցական եւ ազատվեն իրենց կրծքանշաններից:

Այս նախագծին դրական եզրակացություն տալու եւ ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու քվեարկության ժամանակ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ նախագիծը չի ընդունվել:

Պատգամավորները աղմուկ բարձրացրին, թե ո՞նց չի ընդունվել, 6 հոգի կողմ է քվեարկել: Նոր քվեարկություն անցկացվեց, եւ Հովհաննես Սահակյանը հաշվեց՝ իսկապես, 6 կողմ, 4 դեմ:

Petairavakani_nist_6Նախագիծը քառօրյա նիստերի օրակարգ մտցնելու քվեարկության ժամանակ էլ հաշվեցին 5 կողմ: Պատգամավորները նորից դժգոհեին, 5 չի, 6 է:

Զարուհի Փոստանջյանն ասաց. «Ձեռքներս բարձրացրել ենք, հաշվեք»: Հայտարարվեց, որ նախագիծն ընդգրկվել է նաեւ օրակարգում ու շնորհավորեցին Էդմոն Մարուքյանին:

Ավելի ուշ Հովհաննես Սահակյանն ասաց, որ սխալմունք է եղել: Նախագիծն ընդունվում է, եթե հանձնաժողովի ներկա անդամների կեսից ավելին կողմ է լինում: Եթե 6 կողմ է եղել, նիստում 6 ՀՀԿ-ական կա, այսինքն՝ ձայները հավասար են:

Էդմոն Մարուքյանն առարկեց. «Քվեարկության ժամանակ ձեզանից 6 մարդ դեմ չեղավ, ինչ-որ մեկը չի քվեարկել, ասացիք՝ 4 դեմ:

Զարուհի Փոստանջյանը գտավ չքվեարկած ՀՀԿ-ականին: Դիմելով Գագիկ Մելիքյանին՝ ասաց. «Այն ժամանակ, երբ քվեարկում էինք, դուք ստեղ չէիք»:

«Բա որտե՞ղ էի: Կարող ա՝ դուք ստեղ չէիք, ես ստեղ նստած էի»: Էդմոն Մարուքյանն էլ կատակեց՝ կարող է Գագիկ Մելիքյանը լավ հարաբերություններ ունի Շաբոյանի հետ, չի ուզեցել քվեարկել:

Տեսանյութում էլ պարզ երեւում է, որ քվեարկության ժամանակ Գագիկ Մելիքյանը կառավարության շարքերում է, նստած զրուցում է Արծվիկ Մինասյանի հետ:

Ի վերջո, քանի որ արդեն քվեարկությունը եղել էր, նախագիծը դրական եզրակացությամբ մտավ քառօրյա նիստերի օրակարգ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930